Աշխարհ

Գերմանիան ցամաքային սահմանների ժամանակավոր հսկողություն է սահմանել. ԶԼՄ

1 րոպեի ընթերցում

Գերմանիան ցամաքային սահմանների ժամանակավոր հսկողություն է սահմանել. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը կարգադրել է հսկողության ժամանակավոր միջոցներ կիրառել երկրի բոլոր ցամաքային սահմաններում՝ միգրանտների հոսքը նվազեցնելու և ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի շրջանակներում

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գրում է Bild-ը։

Ըստ աղբյուրի՝ առանց վիզայի երկիր մուտք գործող մարդկանց թիվն էլ ավելի սահմանափակելու համար ներքին գործերի դաշնային նախարար Նենսի Ֆեյզերը հրամայել է ժամանակավոր հսկողություն սահմանել Գերմանիայի բոլոր ցամաքային սահմաններում և համապատասխան կերպով ծանուցել Եվրոպական հանձնաժողովին։ 

Հաղորդվում է, որ ի լրումն անօրինական միգրացիայի դեմ պայքարի, այս միջոցառման օգնությամբ Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը հուսով է նպաստել ահաբեկչության և միջսահմանային հանցագործությունների դեմ պաշտպանությանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում