Աշխարհ

Եգիպտոսի առաջնորդը կոչ է արել դադարեցնել հակամարտությունը Գազայում

2 րոպեի ընթերցում

Եգիպտոսի առաջնորդը կոչ է արել դադարեցնել հակամարտությունը Գազայում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին կոչ է արել ամեն ինչ անել Գազայի հատվածում զինված հակամարտությունը դադարեցնելու և Հորդանան գետի Արևմտյան ափում ներկայիս սրումը դադարեցնելու համար։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին նա հայտարարել է Կահիրեում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ։

«Տարածաշրջանում շարունակվող էսկալացիան մեծ վտանգ է ներկայացնում։ Միջազգային հանրությունը և ԵՄ-ն պետք է բոլոր ջանքերը գործադրեն համաձայնության հասնելու Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու և Արևմտյան ափում էսկալացիան դադարեցնելու համար։ Միայն դա կօգնի նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում և վերականգնել տարածաշրջանային կայունությունը»,- Եգիպտոսի նախագահի խոսքերը «ֆեյսբուք»-ի իր էջում մեջբերել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆահմին։

Եգիպտոսի նախագահը հավելել է, որ անհրաժեշտ է համարում որքան հնարավոր է շուտ դադարեցնել հումանիտար աղետը Գազայում։

Բորելն էլ իր հերթին խորին երախտագիտություն է հայտնել Եգիպտոսի իշխանություններին նման կրիտիկական փուլում Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ջանքեր գործադրել տարածաշրջանում էսկալացիայի մակարդակը նվազեցնելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում