Մշակույթ

Տավուշի մարզային գրադարանում ամռանն իրականացվել է 8 ծրագիր

2 րոպեի ընթերցում

Տավուշի մարզային գրադարանում ամռանն իրականացվել է 8 ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամռան ամիսներին Տավուշի մարզային գրադարանում իրականացվել է 8 ծրագիր, որոնք ունեցել են ավելի քան 283 մասնակից. գրանցվել է 53 նոր ընթերցող, այցելուների թիվը կազմել է 7056:  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից,   «Ստեղծագործում են  պատանի  ընթերցողները» և «Ամառը գրադարանում» կրթական  ծրագրերում ընդգրկվել է 4-12 տարեկան 106 երեխա:

«Ստեղծագործում են պատանի ընթերցողները» կրթական ծրագրի շրջանակում երեխաները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, քննարկել գրքի ստեղծման գաղափարը և կատարել ուղղագրական աշխատանքներ:

«Ամառը գրադարանում» կրթաժամանցային ծրագրի շրջանակում կազմակերպվել են միջոցառումներ, հեքիաթների աուդիո ձայնագրությունների լսումներ, մուլտֆիլմերի դիտումներ։ 

6-8 տարեկան երեխաների համար իրականացվել են նկարչության դասեր, ձեռքի աշխատանք, հեքիաթների ընթերցումներ, ասմունք, ուսուցողական խաղեր և բեմականացումներ:

Գրադարանը շարունակել է համագործակցությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աշխատակիցների հետ. «Մեդիագրագիտություն և փաստերի ստուգում» թեմայով կազմակերպվել է սեմինար։

Գրադարանի ամառային ծրագրերն ու հետաքրքիր նախաձեռնությունները նպաստել են հաճախումների, ամառային դպրոցի մասնակիցների թվաքանակի աճին և նոր ընթերցողների ներգրավմանը:

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում