Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանը մի օր կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հնչող կարծիքներին, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել՝ Սիմոնյանն ասաց. «Որևիցե մեկը չի բացառում: Բայց դրա պատճառները հայտնի են: ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար»,-նշեց նա:

Անդրադառնալով ՌԴ-ից հնչող այն տեսակետին, թե ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հեռանալու քաղաքականությունը հակասում է հայ ժողովրդի շահերին՝ ԱԺ նախագահն ասաց. «Ես կարծում եմ, որ Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով խոսելը շատ սխալ տրամաբանություն է: Ես չէի պատկերացնում, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը կամ նրանց վերլուծաբանները, ԱԳՆ-ն այդքան կտրված են հայկական իրականությունից: ՀԱՊԿ-ի մեջ լինելով հանդերձ՝ նրանք այլ երկրի կողմից  Հայաստանի վրա հարձակումների ականատես եղան և տպավորություն ստեղծեցին, թե որևէ բան չի կատարվում»:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Ռուսաստանն ակնկալում է, որ ՀՀ-ն կվերսկսի լիարժեքորեն մասնակցել ՀԱՊԿ գործունեությանը: Ըստ նրա՝ այժմ, սակայն, Հայաստանի ղեկավարությունը այդ համագործակցությունից հեռանալու քաղաքականություն է որդեգրել, ինչը հակասում է հայ ժողովրդի շահերին:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում