Քաղաքականություն

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հետ կապված բանակցություններ կան բոլոր ձևաչափերով․ Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հետ կապված բանակցություններ կան բոլոր ձևաչափերով․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում պահվող  գերիների վերադարձի հետ կապված բանակցություններ և խոսակցություններ կան բոլոր ձևաչափերով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի Ալեն Սիմոնյանը։  

«Գերիների հետ կապված բանակցությունները և խոսակցությունները կան բոլոր ձևաչափերով։ Բոլոր հնարավոր տեղերում մենք այդ խոսակցությունն անում ենք»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մեջ այդ հարցը ներառված չի, այլ ներառված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որտեղ նշված է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պարտավորվում են գերիներին և այլ պահվող անձանց վերադարձնել։

«Ռուսաստանը և Ադրբեջանն այս փուլում չեն կատարում իրենց պարտավորությունը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պատրաստվում են նոյեմբերի 9-ի հայտարարությունից իրենց ստորագրությունը հետ կանչել, թե՞ ոչ»,- եզրափակեց Սիմոնյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում