Հայաստան

ԱԺ նախագահը Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու հրավեր ստացել է, սակայն երկրում չի գտնվելու

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու հրավեր ստացել է, սակայն երկրում չի գտնվելու

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մայր Աթոռից ստացել է հրավեր՝ մասնակցելու Մայր տաճարի վերաօծման արարողությանը, սակայն չի կարող մասնակցել՝ երկրում չգտնվելու հանգամանքով պայմանավորված: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե հրավեր ստացե՞լ է Մայր Աթոռից՝ մասնակցելու սեպտեմբերի վերջին անցկացվելիք միջոցառումներին: 

«Ես ստացել եմ հրավեր: Ցավոք սրտի, այստեղ չեմ լինելու, պաշտոնական այցով գտնվելու եմ Կանադայում և չեմ կարող մասնակցել: Բայց, եթե այստեղ գտնվեի, անպայման կմասնակցեի»,-ԱԺ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում