Աշխարհ

Աշխարհի 25 երկրներում ցույցեր են տեղի ունեցել Հնդկաստանում բժշկուհու բռնաբարության և սպանության դեմ

2 րոպեի ընթերցում

Աշխարհի 25 երկրներում ցույցեր են տեղի ունեցել Հնդկաստանում բժշկուհու բռնաբարության և սպանության դեմ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկական սփյուռքի հազարավոր ներկայացուցիչներ աշխարհի 25 երկրների 130 քաղաքներում ցույցեր են անցկացրել՝ պահանջելով արդարադատություն Կալկաթա քաղաքում բժշկուհու բռնաբարության և սպանության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ճապոնիայում, Ավստրալիայում, Սինգապուրում, այնուհետև դրանք տարածվել են Եվրոպայի և ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում։ 

Հնդկաստանում ևս մի քանի շաբաթ է՝ ցույցեր են ընթանում օգոստոսի 9-ին 31-ամյա վերապատրաստվող բժշկուհու բռնաբարության և սպանության դեմ։ Կասկածյալը ձերբակալվել է։ 36-ժամյա հերթափոխից հետո, բժշկուհին քնել էր սեմինարների սենյակում, քանի որ քնելու համար նախատեսված հատուկ վայր չի եղել։ Հաջորդ առավոտյան գործընկերները հայտնաբերել էին նրա մարմինը՝ լուրջ վնասվածքներով։ 

Հնդկաստանի Գերագույն դատարանը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել՝ առաջարկելու քայլեր բուժաշխատողների անվտանգության ապահովման համար։

Չնայած 2012 թվականին Նյու Դելիում ավտոբուսում 23-ամյա ուսանողուհու բռնաբարությունից և սպանությունից հետո ավելի խիստ օրենքներ են ընդունվել, սակայն ըստ ակտիվիստների՝ Կալկաթայում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ կանայք շարունակում են տառապել սեռական բռնությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում