Հայաստան

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում տուգանքի վճարման 20 տոկոս նվազ բաղադրիչի էլեկտրոնային ծանուցմանը․ՆԳՆ

1 րոպեի ընթերցում

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում տուգանքի վճարման 20 տոկոս նվազ բաղադրիչի էլեկտրոնային ծանուցմանը․ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում տուգանքի վճարման 20 տոկոս նվազ բաղադրիչի էլեկտրոնային ծանուցմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը։

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը նվազում է 20 տոկոսով։

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնային ծանուցմանը, հետևաբար, բոնուսային համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է https://roadpolice.am համակարգում գրանցել էլեկտրոնային փոստը։

Կարգավորումը նպատակ ունի նաև խրախուսել քաղաքացիներին՝ ավելի շատ օգտվելու թվային գործիքներից»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում