Աշխարհ

Հրդեհները ոչնչացրել են Բրազիլիայի մայրաքաղաքի անտառի 20 %-ը, կասկածվում է հրկիզում

1 րոպեի ընթերցում

Հրդեհները ոչնչացրել են Բրազիլիայի մայրաքաղաքի անտառի 20 %-ը, կասկածվում է հրկիզում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հրշեջներին հաջողվել է նվազեցնել Բրազիլիայի մայրաքաղաքում երկու օր մոլեգնող խոշոր անտառային հրդեհի մասշտաբները, որը ոչնչացրել է անտառի 20 %-ը՝ քաղաքը ծածկելով ծխի ամպերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է, որ իշխանությունները կասկածներ ունեն, որ հրդեհը սկսվել է հրկիզման պատճառով։

Բրազիլիայի ազգային անտառը պահպանվող տարածք է, որը տարածվում է ավելի քան 5600 հեկտար։ Այնտեղ է գտնվում քաղաքի քաղցրահամ ջրի աղբյուրների 70 %-ը:

Ազգային անտառի վարչակազմից հայտնել են, որ հրշեջներին հաջողվել է մարել տարածքում մոլեգնող չորս հրդեհներից երեքը։ 

«Մենք վստահ ենք, որ սա բնապահպանական հանցագործություն է եղել, սակայն դեռ չենք հաստատել՝ արդյոք դա միտումնավոր է եղել թե ոչ», - ասել է անտառի կառավարիչ Ֆաբիո դոս Սանտոս Միրանդան՝ հավելելով, որ հրդեհի սկսվելու վայրում երեք կասկածյալի են տեսել։

2022 թվականին անտառի գրեթե կեսը կտրվել էր այն ժամանակվա նախագահ Ժաիր Բոլսոնարուի քաղաքային զարգացման ծրագրի պատճառով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում