4 զոհ, 9 վիրավոր. 14-ամյա աշակերտը հրաձգություն է իրականացրել ԱՄՆ-ի դպրոցներից մեկում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 14-ամյա աշակերտը Ջորջիա նահանգի ավագ դպրոցներից մեկում հրաձգություն է իրականացրել՝ սպանելով 2 դպրոցականի և 2 ուսուցչի, վիրավորելով ևս 9 հոգու։ Սա ԱՄՆ-ի ուսումնական հաստատությունում առաջին զանգվածային հրաձգությունն է ուսումնական տարվա սկզբից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Միջադեպը տեղի է ունեցել Ուինդեր քաղաքի «Ապալաչի» ավագ դպրոցում։ 14-ամյա կասկածյալ Քոլթ Գրեյը, որը հրաձգությունն իրականացրել է կիսաավտոմատ հրացանով, ձերբակալվել է։ Նրան արագ վնասազերծել են դպրոցում գտնվող ոստիկանները։

Ջորջիայի հետաքննությունների բյուրոյի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նրան կդատեն՝ որպես չափահասի։

Հրաձիգի գործողությունների դրդապատճառի մասին չի հաղորդվում։

Մեկ տարի առաջ իրավապահները հարցաքննել էին նրան, քանի որ նա համացանցում սպառնալիքներ էր հնչեցրել դպրոցում հրաձգություն իրականացնելու մասին։ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 2023 թվականին հարցաքննել է 13-ամյա մի աշակերտի և նրա հորը։ Ավելի ուշ Ջորջիայի իշխանությունները հայտնել են, որ ՀԴԲ-ի հայտարարությունը վերաբերում է Քոլթ Գրեյին։ Ըստ ՀԴԲ-ի՝ հայրն այդ ժամանակ հայտնել էր, որ տանն ունի որսորդական հրացաններ, սակայն որդուն դրանք հասանելի չեն։ Իսկ որդին հերքել էր օնլայն սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքները։ Պատանուն ձերբակալելու հիմքեր չէին եղել, սակայն իրավապահները տեղի դպրոցներին հորդորել էին հետևել նրան։

Ուինդեր քաղաքի բնակիչները սեպտեմբերի 4-ի ուշ երեկոյան հավաքվել են քաղաքի զբոսայգում՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաձգությունից հետո հայտարարություն է տարածել՝ ևս մեկ անգամ կոչ անելով հանրապետականներին համագործակցել դեմոկրատների հետ և ընդունել «զենքի անվտանգության հետ կապված խելամիտ օրենսդրություն»։

Նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և Հանրապետական կուսակցության թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ևս արձագանքել են՝ դատապարտելով տեղի ունեցածը։

Հայերեն English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին