Թուրքիա

Թուրքիայում Իսրայելի օգտին լրտեսության մեջ կասկածվող անձ է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում Իսրայելի օգտին լրտեսության մեջ կասկածվող անձ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MİT) և Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության համատեղ գործողության արդյունքում oգոստոսի 30-ին ձերբակալվել է Իսրայելի հետախուզական ծառայության (Mossad) հետ համագործակցելու մեջ կասկածվող Լիրիդոն Ռեխհեփիին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը: 

Նշվում  է, որ նա կասկածվում է Թուրքիայում գործող Իսրայելի հետախուզական ծառայության գործակալական ցանցի ֆինանսատնտեսական հարցերը կառավարելու մեջ: 

Հաղորդվում է, որ ձերբակալված Լիրիդոն Ռեխհեփին հետախուզական անօդաչու թռչող սարքերի ցանց է շահագործել և պաղեստինցի քաղաքական գործիչների վրա հոգեբանական ազդեցության գործողություններ է իրականացրել, ինչպես նաև գործակալական խմբեր  ղեկավարել Սիրիայում և Կոսովոյում: 

Ընդհանուր առմամբ, գործողության ժամանակ ձերբակալվել է յոթ մարդ, ովքեր կասկածվում են «Մոսադի» շահերից ելնելով Թուրքիայում հետախուզական տեղեկատվություն հավաքելու մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում