Հայաստան

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում փոխվում է հերթերի կառավարման համակարգը

2 րոպեի ընթերցում

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում փոխվում է հերթերի կառավարման համակարգը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդնում է հերթերի կառավարման առավել արդյունավետ համակարգ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ 

«2023 թ-ի մայիսից Երևանում ծառայությունները մատուցվում էին էլեկտրոնային հերթագրմամբ, մարզերում՝ կտրոնային/կենդանի հերթի ձևաչափով։ Հերթերի կառավարման համակցված (օնլայն և կտրոնային համակարգ) նոր տրամաբանությամբ՝ բոլոր տարածքային ստորաբաժանումներում ներդրվում է հավասարապես և՛ էլեկտրոնային հերթագրվելու, և՛ տեղում կտրոնով սպասարկվելու հնարավորություն։

Նոր համակարգն արդյունավետությամբ գործարկելու նպատակով migration.e-gov.am հարթակում առաջիկա ամիսներին ամրագրում ունեցող քաղաքացիներին ուղարկվում են ծանուցումներ՝ հերթագրումը հաստատելու խնդրանքով։ 

Հերթագրված քաղաքացիներին խնդրում ենք հետևողական լինել ստացվող ծանուցումներին և վերահաստատել ամրագրված այցը։

Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ ժամանակավորապես՝ ընթացիկ շաբաթվա համար, կասեցվել է հարթակում ամրագրումներ կատարելու գործառույթը։ Առկա էլեկտրոնային հերթի բեռնաթափման աշխատանքներն ավարտելուց հետո ամրագրումների հարթակը կվերագործարկվի՝ օրացույցի ավելի լայն հասանելիությամբ։

Քաղաքացիների հարմարավետության ապահովման նկատառումներով՝ փոփոխությունների արդյունքում կապահովվի հարթակի նույն հասցեն (migration.e-gov.am), հերթի ամրագրման համար պահանջվող քայլերի հերթականությունն ու տրամաբանությունը՝ փոքր փոփոխություններով»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում