Մարզեր

Սևան համայնքի հանրակրթական դպրոցներ 2024-2025 ուստարում կհաճախի 512 առաջին դասարանցի

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքի հանրակրթական դպրոցներ 2024-2025 ուստարում կհաճախի 512 առաջին դասարանցի

ԳԱՎԱՌ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2024-2025 ուստարում հանրակրթական դպրոցների առաջին դասարաններ է ընդունվել 512 աշակերտ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ամենաշատ առաջին դասարանցի ընդունել է Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցը՝ 120 աշակերտ։ Սրան հակառակ, Սեմյոնովկայի հիմնական դպրոցն ընդունել է ընդամենը երկու առաջին դասարանցի։ Մնացած 17 դպրոցում առաջին դասարանցիների թիվը հետևյալն է՝ Սևանի Յա. Զարոբյանի անվան հ. 2 հիմնական դպրոց՝ 27, Սևանի Վլ. Կարապետյանի անվան հ. 3 հիմնական դպրոց՝ 107, Սևանի հ. 4 հիմնական դպրոց՝ 36, Սևան քաղաքի N 5 միջնակարգ դպրոց՝ 4, Սևան քաղաքի N 6 միջնակարգ դպրոց՝ 8, Գագարինի միջնակարգ դպրոց՝ 17, Զովաբեր գյուղի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոց՝ 23, Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոց՝ 24, Ծաղկունք գյուղի բաց դպրոց՝15, Ծովագյուղ գյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոց՝ 52, Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց՝ 37, Գեղամավան գյուղի Ա. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց՝ 8, Չկալովկա գյուղի միջնակարգ դպրոց՝ 9, Նորաշեն գյուղի հիմնական դպրոց՝ 7, Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոց՝ 16, Սեմյոնովկա գյուղի հիմնական դպրոց՝ 2:

Դպրոցական պարապմունքները մեկնարկել են 2024 թվականի սեպտեմբերի 2-ից, սակայն սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում տեղի են ունեցել նոր ուսումնական տարվան ու Գիտելիքի ու դպրության օրվան նվիրված միջոցառումներ։ 

Խոսրով Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում