Հայաստան

Գեղարքունիքի մարզում 2024 թվականի օգոստոսին ծնվել է 153 երեխա

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում 2024 թվականի օգոստոսին ծնվել է 153 երեխա

ԳԱՎԱՌ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում 2024 թվականի օգոստոսին ծնվել է 153 երեխա՝ 86 տղա և 67 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 89 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 35 ծնունդ՝ Սևանի, 20 ծնունդ՝ Գավառի, 8 ծնունդ՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 1 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 

2023 թվականի օգոստոսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում գրանցվել է 173 ծնունդ։

Խոսրով  Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում