Մարզեր

Էջմիածնի խճուղուց Սայաթ-Նովա գյուղ տանող ճանապարհահատվածին ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Էջմիածնի խճուղուց Սայաթ-Նովա գյուղ տանող ճանապարհահատվածին ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 2-ին, ժամը 14։40-ին ահազանգ է ստացել, որ Էջմիածնի խճուղուց Սայաթ-Նովա գյուղ տանող ճանապարհահատվածին այրվում է ավտոմեքենա և փայտ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Մ., ծնված 1963 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կուտակած շինարարական փայտին և էլեկտրական սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան։ 

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 15։54-ին։ Այրվել են ավտոմեքենան, կուտակած փայտը (մոտ 20 խմ), էլեկտրական սյունը՝ մասամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում