Մարզեր

Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի դաշտերում այրվել է մոտ 30 հա հնձած արտ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի դաշտերում այրվել է մոտ 30 հա հնձած արտ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 2-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կուտական գյուղի դաշտերում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։33-ին, մարվել՝ 16։42-ին։ Այրվել է մոտ 30 հա հնձած արտ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մեկ տրակտոր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում