Հայաստան

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 2-ի համեմատ բարձր է մնում 21 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 2-ի համեմատ բարձր է մնում 21 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի սեպտեմբերի 2-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 60 սանտիմետր բարձրության վրա, ինչը 21 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, նույն օրվա դրությամբ ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 111 միլիոն 944 խորանարդ մետր ջուր, իսկ այս տարվա ընթացքում, հունվարից մինչ սեպտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում, Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 176 միլիոն 204 հազար խորանարդ մետր ջուր։ 

2024 թվականի օգոստոսի 2-ի համեմատ լճի մակարդակը նվազել է 6 սանտիմետրով։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում