Մարզեր

Հրշեջները մարել են Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 2-ին, ժամը 12:48-ին ահազանգ է ստացել, որ Ակնաշեն գյուղի Դեմիրճյան փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը հարակից խորդանոցում:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։05-ին, մարվել՝ 13։18-ին։ Այրվել է խորդանոցը (մոտ 18 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում