Իրավունք

Ոստիկանությունը կհերթապահի 1227 կրթական հաստատության մոտ․ մեկնարկել է «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը կհերթապահի 1227 կրթական հաստատության մոտ․ մեկնարկել է «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառման շրջանակում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը կհերթապահի 1227 կրթական հաստատության մոտ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ 

«Մայրաքաղաքում ու մարզերում ուսուցիչների, ծնողների ու աշակերտների կողքին էին ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ապահովելու անվտանգ երթևեկությունն ու հասարակական կարգը։

Ինչպես ամեն տարի՝ այս տարի նույնպես ՆԳՆ ոստիկանությունը հանգամանորեն էր նախապատրաստվել նոր ուսումնական տարվան: Վաղ առավոտից ծառայողները տեղում էին՝ կազմ ու պատրաստ իրականացնելու «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը։

Հրահանգավորումից հետո ոստիկաններն անցան ուժեղացված ծառայության՝ ապահովելու օրվա անվտանգ տոնականությունը։

Դպրոցների բակերում ծառայողներն օրվա առթիվ շնորհավորել են աշակերտներին, մաղթել հաջողություններ։

Վարորդներին, երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում ենք ուսումնական տարվա առաջին այս օրերին լինել առավել զգոն և ուշադիր, դպրոցամերձ տարածքներում մեքենաները վարել սահմանվածից էլ ցածր արագությամբ՝ խուսափելով ավելորդ շտապողականությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում