Հայաստանը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձին հանձնելու վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը և hետախուզվող Ա.Ա.-ին հանձնել Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմիններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ա.Ա.-ն մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար: