Bloomberg. Թուրքիան BRICS-ին միանալու պաշտոնական հայտ է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պաշտոնական հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնում է Bloomberg-ը: 

Ինչպես նշել է գործակալությունը, այս կերպ Թուրքիան ձգտում է ամրապնդել իր ազդեցությունն աշխարհում և ընդլայնել կապերը զարգացող երկրների հետ։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ ասոցիացիայի ընդլայնման հարցը կարող է քննարկվել BRICS-ի առաջիկա գագաթնաժողովում, որն անց է կացվելու հոկտեմբերի 22-24-ը Կազանում։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ամռան սկզբին ասել էր, որ Անկարան կցանկանար միանալ ասոցիացիային։ 

Ավելի վաղ BRICS-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել նաև Ադրբեջանը։ 

Կազմակերպությունը կոչվում է BRICS՝ հիմնադիր երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի անգլերեն սկզբնատառերով։ Ներկայումս կազմակերպությունը ներառում է  9 երկիր՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Եգիպտոս, Իրան, Եթովպիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։

 

Հայերեն Русский

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել