Քաղաքականություն

Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում սեպտեմբերի 2-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպմանը ներկա  է եղել նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։

Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների միջև պարբերական շփումների արդյունավետությունը:

Վրաստանի վարչապետը ողջունել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացումն ու իր լիակատար աջակցությունն է հայտնել այդ գործընթացին:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է պաշտպանության ոլորտում փոխգործակցության զարգացումը և փոխանցել  է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնները: 

ՀՀ պաշտպանության նախարարն ու Վրաստանի վարչապետն ընդգծել են տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը:

Նշվում է, որ վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում