Աշխարհ

Ֆիլիպիններում արևադարձային փոթորկից առաջացած սողանքները 11 հոգու կյանք են խլել

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում արևադարձային փոթորկից առաջացած սողանքները 11 հոգու կյանք են խլել

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆիլիպիններում արդեն երկու օր է՝ շարունակվում են արևադարձային փոթորկի առաջացրած հորդառատ անձրևները։ Հեղեղումների և սողանքների հետևանքով 11 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Մայրաքաղաք Մանիլայում փակվել են դպրոցները և պետական հաստատությունները, փոթորկից տուժած շրջաններում նավագնացությունը դադարեցվել է, չեղարկվել է 29 ներքին թռիչք։ 

Սեպտեմբերի 2-ի դրությամբ ավելի քան 300 մարդ դեռ մնում էր տարհանման ճամբարներում։  

Տեղական իշխանություններին կոչ են արել նախապատրաստվել բնակչության տարհանմանը փոթորկի ճանապարհին ընկած համայնքներից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում