Եվրոպա

Լեհաստանը կործանիչներ է երկինք բարձրացրել Ռուսաստանի հեռահար ավիացիայի ակտիվության պատճառով

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը կործանիչներ է երկինք բարձրացրել Ռուսաստանի հեռահար ավիացիայի ակտիվության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների ավիացիան օդ է բարձրացել Ուկրաինայում օդային տագնապի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը:

«Ուշադրություն դարձրեք, որ երկրի հարավարևելյան հատվածում կարող է դիտվել աղմուկի բարձր մակարդակ՝ կապված մեր օդային տարածությունում Լեհաստանի և դաշնակիցների ավիացիայի աշխատանքի մեկնարկի հետ: Այսօր գիշերվանից նկատվում է Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ակտիվության մեծացում, որը կապված է Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին հասցվող հարվածների հետ», - հաղորդագրությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ձեռարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները Լեհաստանի օդային տարածության անվտանգությունն ապահովելու համար։

«Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը մշտապես վերահսկում է իրավիճակը»,- ​​հավելել են գերատեսչությունում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում