Մերձավոր Արևելք

Իսրայելում զանգվածային ցույցեր են անցկացվել իշխանությունների դեմ

2 րոպեի ընթերցում

Իսրայելում զանգվածային ցույցեր են անցկացվել իշխանությունների դեմ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելում շարունակվում են զանգվածային ցույցերը, որոնց մասնակիցներն իշխանություններին մեղադրում են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող պատանդներին ազատ արձակելու գործընթացը ձախողելու մեջ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ երկրի ամենամեծ արհմիությունը նաև կոչ է արել սեպտեմբերի 2-ին համընդհանուր գործադուլ անցկացնել։

Լարվածությունը հատկապես աճել է օգոստոսի 31-ին Գազայի հարավում գտնվող թունելներից մեկում ևս վեց պատանդի մարմնի հայտնաբերումից հետո։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատանդները սպանվել են իրենց հասնելուց կարճ ժամանակ առաջ։ 

Սեպտեմբերի 1-ին տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ Իսրայելում բողոքի ակցիաներ են անցկացրել՝ մեղադրելով վարչապետ Բենիամին Նեթանյահուին և երկրի իշխանություններին ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի և պատանդների փոխանակման շուրջ համաձայնության չհասնելու մեջ։ Ցույցերը հիմնականում խաղաղ բնույթ են կրել, սակայն ցուցարարները ճեղքել են ոստիկանների պատնեշը և արգելափակել Թել Ավիվի գլխավոր մայրուղիներից մեկը։

Առայժմ հստակ չէ, թե քանի պատանդ է մնում Գազայում։ ՀԱՄԱՍ-ը 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ սպանել էր 1200 մարդու, գերեվարել՝ 251-ին։ Նոյեմբերին հաստատված 1-շաբաթյա հրադադարի ընթացքում 105 իսրայելցի պատանդ փոխանակվել էր Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցու հետ։ 

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 40 700-ը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում