Ռուսաստան

Կամչատկայում գտել են Մի-8 ուղղաթիռի վթարի բոլոր զոհերի մարմինները

1 րոպեի ընթերցում

Կամչատկայում գտել են Մի-8 ուղղաթիռի վթարի բոլոր զոհերի մարմինները

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամչատկայում Մի-8Տ ուղղաթիռի կործանման վայրում փրկարարները հայտնաբերել են բոլոր զոհերի մարմինները, որոնողական աշխատանքներն ավարտվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

Ուղղաթիռում գտնվում էր 22 մարդ՝ 19 ուղևոր և անձնակազմի 3 անդամ։ 

Օգոստոսի 31-ին «Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8Տ ուղղաթիռը Վաչկաժեց լեռնազանգվածի տեղանքից թռել էր դեպի Ելիզովոյի շրջանի Նիկոլաևկա ավանի հարթակ, սակայն վերելքից գրեթե անմիջապես հետո ուղղաթիռը կորել էր ռադարներից, իսկ նշանակված ժամին անձնակազմը կապի դուրս չէր եկել։ 

Սեպտեմբերի 1-ին ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել էր, որ կորած ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են 900 մ բարձրության վրա՝ այն վայրի մոտ, որտեղից վերջին անգամ կապի էր դուրս եկել անձնակազմը։ 

Օդաչուներն ուղղաթիռի անսարքության մասին չէին հաղորդել։ Ենթադրվում է, որ վատ տեսանելիության պայմաններում ուղղաթիռի անձնակազմը չի նկատել բլուրը և բախվել է դրա լանջին։ 

Կամչատկայում սեպտեմբերի 3-ը սգո օր է հայտարարվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում