Ադրբեջան

Հայտնի են Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների  նախնական արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 2 մլն 196 հազար 711 ընտրող, ինչը կազմում է 37, 27 տոկոս։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Նախնական արդյունքների համաձայն՝ Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը կստանա խորհրդարանի 125 մանդատներից 68-ը։  

Նշվում է, որ էքզիթփոլի արդյունքներով ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը բավարար ձայներ չի ստացել խորհրդարանում տեղ ունենալու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում