Մերձավոր Արևելք

Իսրայելի դատարանը կարգադրել է ավարտել համընդհանուր գործադուլը

2 րոպեի ընթերցում

Իսրայելի դատարանը կարգադրել է ավարտել համընդհանուր գործադուլը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի դատարանը կարգադել է, որ սեպտեմբերի 2-ին երկրում հայտարարված համընդհանուր գործադուլը դադարեցվի տեղի ժամանակով ժամը 14:30-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։

Իսրայելի աշխատավորների համընդհանուր կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ իրենք «հարգում են օրենքը» և կդադարեցնեն գործադուլը, ինչպես կարգադրել է դատարանը։ Մինչ այդ կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել էր, որ գործադուլը կավարտվի ժամը 18:00-ին։

Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի, արհմիությունը բանակցություններ է վարում ավիացիոն իշխանությունների հետ, որպեսզի նրանք ընդլայնեն գործադուլը և սահմանափակեն օդանավակայանի գործունեությունը։

Գործադուլի առիթ է դարձել այն, որ Իսրայելի պաշտպանության բանակն օգոստոսի 31-ին Գազայի հատվածում ևս վեց պատանդի մարմին էր գտել։ Սեպտեմբերի 1-ին Երուսաղեմում, Թել Ավիվում և Իսրայելի այլ քաղաքներում ցույցեր էին տեղի ունեցել, որոնց, ըստ Reuters-ի, մասնակցել է շուրջ 500 000 մարդ։ Ցուցարարները պահանջում էին, որ իշխանություններն ավելի շատ բան անեն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող պատանդներին վերադարձնելու համար։ 

Ըստ լրատվամիջոցների՝ 29 ցուցարար ձերբակալվել է։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում