Եվրոպա

Ռումինիայի կառավարությունը հավանություն է տվել Կիևին Patriot համակարգ տրամադրելու օրինագծին

1 րոպեի ընթերցում

Ռումինիայի կառավարությունը հավանություն է տվել Կիևին Patriot համակարգ տրամադրելու օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի կառավարությունը կողմ է քվեարկել օրինագծին, որը թույլ կտա Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգ (ԶՀՀ) մատակարարել, եթե օրենքը հաստատվի խորհրդարանի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Այն բանից հետո, երբ խորհրդարանը հավանություն կտա օրենքին, կառավարությունը կկարողանա որոշում կայացնել, որը թույլ կտա ԶՀՀ-ն նվիրաբերել», - ասել է Ռումինիայի կառավարության խոսնակ Միխայ Կոնստանտինը։

Հունիսին Բուխարեստը խոստացել էր Ուկրաինային մատակարարել իր զինանոցում առկա երկու գործող Patriot ԶՀՀ-ներից մեկն այն պայմանով, որ դաշնակիցներն այնուհետև այն կփոխարինեն հակաօդային պաշտպանության նմանատիպ համակարգով։

ՆԱՏՕ-ի երկրներն ավելի վաղ խոստացել էին Ուկրաինային տրամադրել ընդհանուր առմամբ հինգ նման ԶՀՀ և այլ ՀՕՊ միջոցներ:

2017 թվականին Ռումինիան 4 մլրդ դոլարի գործարք է կնքել Patriot ԶՀՀ-ներ ձեռք բերելու համար, որոնք արտադրվում են ամերիկյան Raytheon Technologies ընկերության կողմից։ Բուխարեստն իր առաջին խմբաքանակն ստացել է 2020 թվականին։ Այսօրվա դրությամբ Ռումինիան ունի չորս նման համակարգ, որոնցից երկուսը գործող են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում