Telegram-ում և Tiktok-ում քաղաքացիներին առաջարկում են գումարի դիմաց վարորդական վկայական ստանալ. ոստիկանությունը հորդորում է խուսափել խարդախության զոհ դառնալուց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Telegram և Tiktok սոցիալական հարթակներում, տարածվում է խարդախության նոր տեսակ, երբ քաղաքացիներին առաջարկում են գումարի դիմաց ձեռք բերել վարորդական իրավունքի վկայական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ գումար են փոխանցել և դարձել խարդախության զոհ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խուսափել ապօրինություններից և չդառնալ խարդախության զոհ։