Կրթություն

Գիտելիքի և դպրության օրվա խորհուրդը բազմապատկում է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը վաղվա օրվա հանդեպ. Արմեն Մուրադյան

2 րոպեի ընթերցում

Գիտելիքի և դպրության օրվա խորհուրդը բազմապատկում է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը վաղվա օրվա հանդեպ. Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ նշելով, որ Գիտելիքի և դպրության օրվա խորհուրդը բազմապատկում է յուրաքանչյուրի պատասխանատվությունը վաղվա օրվա հանդեպ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, ռեկտոր Մուրադյանն ընդգծել է. «Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, սովորողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր մուտքը նոր ուսումնական տարի:

Գիտելիքի և դպրության օրվա խորհուրդը բազմապատկում է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը վաղվա օրվա հանդեպ: 

Գիտելիքի կարևորության գիտակցումն է, որ կարող է «ձեռնոց նետել» գլխապտույտ արագությամբ փոխվող աշխարհում հաճախ անլուծելի թվացող խնդիրներին: 

Բժշկական մայր բուհի գործունեության գլխավոր շեշտադրումը շարունակում է մնալ կրթական մակարդակի, կրթության որակի բարձրացումը, սպիտակ բանակի շարքերը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու առաքելությունը: 

104-ամյա համալսարանը կարևոր է համարում նաև բուհի ու կից կառույցների շենքային պայմանների, ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները: 

Նոր ուսումնական տարին կնշանավորվի ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողությամբ: 

Մի քանի տարի ընթացող շինարարության արդյունքում ունենք միջազգային, ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթագիտական հաստատություն, որտեղ ապահովված են արդյունավետ կրթական գործընթացի իրականացման բոլոր հնարավորությունները:  

Սիրելի՛ ուսանողներ, սովորեք անհոգնել՝ յուրացնելով պրոֆեսորադասախոսական կազմի տված գիտելիքն ու նրանց փորձառությունը՝ հանուն Ձեր բարեկեցիկ ապագայի, հանուն համընդհանուր մեր նպատակի՝ Հայաստանի կայուն ու խաղաղ ապագայի, հանուն ժողովրդի առողջության»: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում