Հայաստան

Հեռացվել է 276 տոննա ջուր, արգելափակումից դուրս է բերվել 55 մեքենա. ՆԳՆ–ն՝ հորդառատ անձրևի հետևանքների մասին

2 րոպեի ընթերցում

Հեռացվել է 276 տոննա ջուր, արգելափակումից դուրս է բերվել 55 մեքենա. ՆԳՆ–ն՝  հորդառատ անձրևի հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոի 30-ին ժամը 23։34-ից մինչև օգոստոսի 31-ը ժամը 02։46-ը հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 670 ահազանգ (էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԳՆ–ից հատնում են, որ Երևան քաղաքում արձանագրվել է 40 դեպք, այդ թվում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում․ Աջափնյակ՝ 4, Արաբկիր՝ 6, Մալաթիա-Սեբաստիա՝ 6, Կենտրոն՝ 15, Էրեբունի՝ 3, Շենգավիթ՝ 6 և Կոտայքի մարզում՝ 5։

Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել 4 դեպքում։ 

Մի շարք հասցեներից փրկարարներն իրականացրել են ջրահեռացում․ հեռացրել են մոտ 276 տոննա ջուր։

Արգելափակումից դուրս է բերվել 55 տրանսպորտային միջոց։

Ջրալցումների և ավտոմեքենաների արգելափակումների դուրս բերման աշխատանքներին մասնակցել է 22 մարտական հաշվարկ, 8 մոտոպոմպ, 84 փրկարարական ծառայող։

Աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Աշխատանքներին ներգրավված են եղել նաև ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցներ։

Ահազանգերն ըստ անհրաժեշտության փոխանցվել են համապատասխան ծառայություններին։ 

Զոհեր և տուժածներ չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում