Հայաստան

ՀՀ վարչապետի աշխատակազմում կա թափուր հաստիք. հայտարարություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմում կա թափուր հաստիք. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականի (հիմնական աշխատավարձի չափ՝ 395200 ՀՀ դրամ) թափուր հաստիքը զբաղեցնելու նպատակով «իրավագիտություն» մասնագիտությամբ առնվազն բակալավրի որակավորման աստիճան (բարձր առաջադիմությամբ), խորքային մասնագիտական գիտելիքներ ունեցող, նախաձեռնող, պատասխանատվության բարձր զգացումով մասնագետների առաջարկվում է իրենց ինքնակենսագրությունները մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ինքնակենսագրությունների ուսումնասիրման արդյունքում կկազմվի կարճ ցուցակ, որում ընդգրկված քաղաքացիների հետ կանցկացվի հարցազրույց: 

Ինքնակենսագրությունները ներկայացնելիս պարտադիր է «թեմա» դաշտում նշել այն հաստիքը, որի համար դիմում եք:

Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից իրականացվող գործառույթները սահմանված են ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշմամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում