Եվրոպա

Լեհաստանը հայտարարել է, որ սահմանի վրա անօրինական միգրանտների թիվն ավելացել է

2 րոպեի ընթերցում

Լեհաստանը հայտարարել է, որ սահմանի վրա անօրինական միգրանտների թիվն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Բելառուսի և Լեհաստանի սահմանին ակտիվացել են անօրինական միգրանտները։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

«Օգոստոսի 28-ին Բելառուսի հետ սահմանին գրանցվել է Լեհաստան անօրինականորեն մուտք գործելու 130 փորձ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ձերբակալվել է նաև մեկ հոգի, որն անօրինական միգրանտներին օգնել է ապօրինի հատել սահմանը։

Դրա հետ մեկտեղ վերջերս Բելառուսից Լեհաստան անօրինական մուտք գործելու փորձերի օրական թիվն զգալիորեն նվազել է։ Օգոստոսի 27-ին գրանցվել է 35 փորձ, օգոստոսի 26-ին՝ 60, իսկ երեք օրում՝ օգոստոսի 23-ից 25-ը՝ 220։

2021 թ. կեսերին մի քանի հազար միգրանտներ էին կուտակվել լեհ-բելառուսական սահմանին՝ հույս ունենալով հասնել ԵՄ երկրներ։ Այդ ժամանակվանից ամեն ամիս մի քանի հարյուր անօրինական միգրանտներ փորձում են մուտք գործել Լեհաստան։ Լեհաստանի իշխանություններն ուժեղացրել են սահմանային անվտանգությունը, տեղակայել են զինվորականների և կասեցնում են անօրինական միգրանտների կողմից սահմանը հատելու փորձերը՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամի մեջ։ Բելառուսը հերքում է այդ բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին արտաքսում է իր տարածք և արհեստականորեն սրում փախստականների հետ կապված իրադրությունը։

Լեհաստանն արդեն ստեղծել է բուֆերային գոտի և պարիսպ կառուցել Բելառուսի հետ սահմանին։ Պարիսպն ունի 186 կիլոմետր երկարություն, հինգ մետր բարձրություն, արժեքը 1,6 միլիարդ զլոտի է (մոտավորապես 400 միլիոն դոլար):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում