Աշխարհ

Կիևը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Բաքվից և Աստանայից գազի տարանցումը դեպի ԵՄ

2 րոպեի ընթերցում

Կիևը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Բաքվից և Աստանայից գազի տարանցումը դեպի ԵՄ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան պատրաստ է «Գազպրոմ»-ի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Եվրոպա փոխադրել ադրբեջանական, ղազախական և «ցանկացած այլ» գազ, բացի ռուսականից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Նովոստի Live» YouTube-յան ալիքի եթերում։

«Եթե Եվրոպայի որևիցե երկիր անհրաժեշտ համարի ստանալ ղազախական գազ, ադրբեջանական կամ այլ գազ, մենք պատրաստ ենք այն փոխադրելու», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

Պոդոլյակի խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է փոխադրել «ցանկացած տարանցիկ գազ, որը կգա Կենտրոնական Ասիայի երկրներից»՝ համապատասխան պահանջի և իրավաբանական ասպեկտների կարգավորման դեպքում։ 

«Եթե կա համապատասխան լոգիստիկա, եթե կա խնդրանք, և ամեն ինչ իրավաբանորեն ձևակերպված է, եթե կա պայմանագիր, որտեղ Ուկրաինայի տարանցիկ դերն առանձին շարադրված է, դրանից հետո կարելի է խոսել այդ մասին», - հավելել է նա։

Օգոստոսի 27-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը չի երկարաձգի «Գազպրոմ»-ի հետ ռուսական գազի տարանցման համաձանագիրը, որի ժամկետը լրանում է տարեվերջին։ Նա նաև ասել էր, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ուկրաինան ԵՄ-ի հետ համատեղ որոշում կկայացնի իր տարածքով այլ ընկերությունների գազի տարանցման վերաբերյալ, սակայն մանրամասներ չի հայտնել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում