Թուրքիա

Իրաքում հայտնել են երկրի հյուսիսում թուրքական ԱԹՍ խոցելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրաքում հայտնել են երկրի հյուսիսում թուրքական ԱԹՍ խոցելու մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի հակաօդային պաշտպանության ուժերը թուրքական անօդաչու թռչող սարք են խոցել երկրի հյուսիսում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոն Քիրքուք քաղաքի երկնքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Shafaq News լրատվական հարթակը։

Տարածաշրջանի անվտանգության ուժերում լրատվամիջոցի աղբյուրի տվյալներով` թուրքական անօդաչուն Իրաքի օդային տարածություն է անցել հարևան Սուլեյմանիա նահանգի կողմից։ Հենց անօդաչուն մտել է խոցման գոտի, այն հարված է ստացել իրաքցի զինվորականների կողմից։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

Իրաքի անվտանգության ուժերն ապամոնտաժել են ԱԹՍ-ի խոցման վայրում հայտնաբերված հրթիռը։ Ըստ ոստիկանության աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել խիտ բնակեցված հատվածում և կարող էր շատ ավելի աղետալի հետևանքներ ունենալ, եթե պայթեր։ 

Թուրքական կողմը դեռ չի մեկնաբանել իր անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին տեղեկատվությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում