Իրավունք

Դատախազությունը պահանջում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից բռնագանձել 17 անշարժ գույք

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը պահանջում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից բռնագանձել 17 անշարժ գույք

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 17 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, 4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ 

Նշվում է, որ հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում