ՀՀ-ում քրեական ոստիկանների կրթությանը կմասնակցի նաև ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI)՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգույի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով նորանշանակ իրավական կցորդին՝ Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև նրա պաշտոնավարման ընթացքում:

Անդրադառնալով իրավապահ համակարգում Հետաքննությունների դաշնային բյուրոյի փորձառության արդիականությանը՝ փոխնախարարը մատնանշել է Բյուրոյի հետ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ամենօրյա աշխատանքը, այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումները, համատեղ իրականացված վերապատրաստումները։

Քրեական ոստիկանության վերաիմաստավորման շրջանակում Արփինե Սարգսյանն անդրադարձել է ՆԳՆ կրթահամալիրում ընթացող ապագա քրեական ոստիկանների վերապատրաստումներին։

Այդ գործընթացում փոխնախարարը կարևորել է օպերատիվ տվյալների մշակման և վերլուծության ուղղությամբ Բյուրոյի գործընկերների հետ փորձի փոխանակման և վերապատրաստումների անցկացման անհրաժեշտությունը , ինչը թույլ կտա շարունակելու ամրապնդել և կայունացնել ապագա քրեական ոստիկանների մասնագիտական կարողությունների զարգացումը։

Վերապատրաստման արդյունքում ապագա ծառայողները հնարավորություն կունենան կատարելագործել գիտելիքները կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ապօրինի միգրացիայի, կիբեռհանցավորության և այլ ուղղություններով։

Ալեքսանդր Թիգույը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ սերտ փոխգործակցությունը և պատրաստակամություն է հայտնել փորձի փոխանակման շրջանակում ՆԳՆ կրթահամալիրի հետ ձևավորել համագործակցություն։

Քննարկվել են ծառայողների ուսումնառության, կրթական հնարավոր ուղղությունների ակտիվացման, ինչպես նաև այլ հարցեր։

Քննարկվել է նաև հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքների կարևորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցության օրակարգը։

Օգոստոսի 28-ին Ալեքսանդր Թիգույի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՆԳՆ կրթահամալիր։

Պատվիրակության անդամները ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի ուղեկցությամբ հետևել են ապագա քրեական ոստիկանների և պարեկների վերապատրաստման դասընթացներին, ծանոթացել կրթական չափորոշիչներին և առանձնահատկություններին։

Հայերեն Español 中文

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները