Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարվածներից 1 օրում շուրջ 60 մարդ է զոհվել. զոհերի թիվը գերազանցել է 40 500-ը

1 րոպեի ընթերցում

Գազայում իսրայելական հարվածներից 1 օրում շուրջ 60 մարդ է զոհվել. զոհերի թիվը գերազանցել է 40 500-ը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 58 մարդ է զոհվել, 131-ը` վիրավորվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հաղորդել է անկլավի առողջապահության նախարարությունը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում ընտանիքների չորս զանգվածային սպանություն է իրականացրել, հիվանդանոց են տարել 58 զոհվածի և 131 տուժածի», - ասվում է Գազայի հատվածի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածին հասցված իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 40 534-ի, վիրավորվել է ավելի քան 93 700 մարդ։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ։ Շուրջ 250 մարդ գերեվարվել էր. նրանց մի մասը վերադարձվել է նոյեմբերի վերջին հաստատված 1-շաբաթյա հրադադարի ժամանակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում