Թուրքիա

Իլհամ Ալիևի նախկին թիկնապահին մահացած են գտել Թուրքիայի հյուրանոցներից մեկում

1 րոպեի ընթերցում

Իլհամ Ալիևի նախկին թիկնապահին մահացած են գտել Թուրքիայի հյուրանոցներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 50-ամյա Մահիր Մամեդովի դին, ով որոշ ժամանակ եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Türkiye gazetesi-ն՝ հավելելով, որ Մամեդովի մահվան ստույգ պատճառը կպարզվի դիահերձումից հետո։

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Քադընլար քաղաքի Դենիզի թաղամասի 5 աստղանի հյուրանոցում։ Ադրբեջանի 50-ամյա քաղաքացի Մահիր Մամեդովը կնոջ՝ Քեմալե Մամեդովայի և որդու հետ 3 օր առաջ արձակուրդի էր ժամանել Քուշադասի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում