Մարզեր

Լիճքում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Լիճքում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

ԳԱՎԱՌ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 մլն 700 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է 1120 մետր երկարության ոռոգման ջրատար ներքին ցանցի կառուցում, որից 450 մետրը երկաթբետոնե, 670 մետրը՝ երկաթե կիսախողովակներով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 23-ից և արդեն իրականացվել են շուրջ 90 տոկոսով։

Ծրագրի իրականացման արդյունքում հաջորդ տարվանից Լիճքի երեք թաղամասի տնտեսություններին ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին և անկորուստ։

Խոսրով Խլղաթյան   

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում