Ադրբեջանում ռազմաօդային ուժերի վարժանքներ են անցկացվել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում ռազմաօդային ուժերի վարժանքներ են անցկացվել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/27/p8jF2Txg8eGSI9vfCoEkrBDb8TUwBGUQbOj9SSOW.webp)
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ուղղաթիռային ստորաբաժանումները խմբակային թռիչքներ են իրականացրել և մարտադաշտում կատարել պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները ոչնչացնելու առաջադրանքներ։