Կանադան 100 % մաքսատուրք է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրամեքենաների համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադան, հետևելով Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը, հայտարարել է, որ 100 % մաքսատուրք կսահմանի Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար։ Բացի այդ, երկիրը 25 % մաքսատուրք կսահմանի Չինաստանից ներկրվող պողպատի և ալյումինի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Մաքսատուրքը վերաբերում է Չինաստանից ներմուծվող բոլոր էլեկտրամեքենաներին, այդ թվում՝ այնտեղ արտադրվող ամերիկյան Tesla-ներին, հայտնել է Կանադայի կառավարության պաշտոնյան:

Կանադայի ամենախոշոր՝ Վանկուվերի նավահանգիստ Չինաստանից ներմուծվող ավտոմեքենաների թիվը վերջին տարիներին աճել է 460 %-ով՝ 2023 թվականին հասնելով 44 356-ի, երբ Tesla-ն սկսեց Կանադա ներմուծել Շանհայում արտադրված էլեկտրամեքենաները։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ սրանով երկիրը փորձում է հակազդել, իր խոսքով, Չինաստանի կանխամտածված, պետության կողմից ղեկավարվող գերառաջարկի քաղաքականությանը։

Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 1-ից։

Կանադայում Չինաստանի դեսպանատունն այս քայլն անվանել է քաղաքական՝ նշելով, որ սա կազդի երկու երկրների միջև տնտեսական և առևտրային նորմալ համագործակցության վրա։ 

Հայերեն English Français

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին