Լոնդոնի բնակելի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, 100 մարդ տարհանվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոնդոնի արևելքում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ հոսպիտալացվել է, չորս հոգու բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։ «Արմեպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Լոնդոնի հրշեջ ծառայությունը հայտնել է, որը հրդեհի մասին հաղորդվել է գիշերը ժամը 2:44-ին։ Կրակը տարածվել է ամբողջ շենքում, այդ թվում՝ հարակից տարածքում և տանիքում։
Ավելի քան 100 մարդ տարհանվել է։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 40 հրշեջ հաշվարկ և 225 հրշեջ։
Ըստ BBC-ի՝ հրշեջները հայտնել են, որ շենքն ուներ հրդեհային անվտանգութան հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց մասին իշխանությունները տեղյակ էին։
Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։
Կարդացեք հոդվածը` English