Հասարակական

«Լեռնեցիների պարը» արձանախումբը կտեղափոխվի Մերգելյանի այգի

1 րոպեի ընթերցում

«Լեռնեցիների պարը» արձանախումբը կտեղափոխվի Մերգելյանի այգի

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Դվին հյուրանոցի հարակից տարածքում գտնվող «Լեռնեցիների պարը» արձանախումբը տեղափոխվելու է Մերգելյանի այգի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Շատ կարևոր է, որպեսզի այդ ընթացքը նույնպես մենք կարողանանք գրագետ ապահովել»,-իր խոսքում նշեց քաղաքապետ Ավինյանը։

Նիստի ընթացքում հաղորդվեց, որ այդ նախագիծն ուղարկվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ 

Տիգրան Ավինյանը կարծիք հայտնեց, որ արդեն սեպտեմբերին այդ տարածքում կարող է ծառատունկ իրականացվել՝ դրանով էլ կազմակերպել արձանախմբի բացման արարողությունը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում