Հայաստան

Հրդեհ՝ Գյումրի քաղաքում․ փրկարարները մեկուսացրել և մարել են այն

1 րոպեի ընթերցում

Հրդեհ՝ Գյումրի քաղաքում․ փրկարարները մեկուսացրել և մարել են այն

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 24-ին, ժամը 11:48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի տներից մեկի տանիքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:24-ին, մարվել՝ 12:56-ին: Այրվել են տան ամառային խոհանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ), առաստաղի երեսպատումը և հարակից տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում