Ակնկալում ենք համագործակցության հետագա ընդլայնում. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինայի Անկախության օրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրվա առիթով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձը հրապարակված է ԱԳՆ X–ի միկրոբլոգում:
Congratulations to our colleagues & friends in #Ukraine on the occasion of #Independence Day!
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) August 24, 2024
We value the long-standing, strong ties between our two peoples & look forward to further enhance the cooperation between 🇦🇲 & 🇺🇦. pic.twitter.com/dqSC3u9k92
«Շնորհավորում ենք Ուկրաինայում մեր գործընկերներին և ընկերներին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք գնահատում ենք մեր երկու ժողովուրդների միջև երկարամյա ամուր կապերը և ակնկալում ենք Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության հետագա ընդլայնում»,–ասված է ուղերձում: