Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ուկրաինայի Անկախության օրը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ուկրաինայի Անկախության օրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ուկրաինացի գործընկերներին և ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը շնորհավորական գրառում է կատարել X–ի իր միկրոբլոգում: 

«Մենք մեծապես կարևորում ենք բարեկամության և փոխվստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունները: Բարեկամ Ուկրաինայի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,-գրել է ԱԺ նախագահը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում