Հայաստան

Փրկարարները մեկուսացրել են Այնթապ գյուղում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները մեկուսացրել են Այնթապ գյուղում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 24-ին, ժամը 11:23- ին տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում գտնվող պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում