Իրավունք

Հայաստանում ԱՄՆ դեսպանն ու ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել են ոստիկանության կին ծառայողների հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ԱՄՆ դեսպանն ու ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել են ոստիկանության կին ծառայողների հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և Հայաստանի ներքին գործերի  նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդիպել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ՝ վերահաստատելու կանանց մասնակցության և առաջնորդության կարևորությունը ոստիկանական աշխատանքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ 

«Միացյալ Նահանգներն ուրախ է աշխատել Հայաստանի հետ՝ խթանելու գենդերային հավասարությունն իրավապահ մարմիններում և հասարակության շրջանում»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում